Բրիտանացի դիզայներ Սքոթ Հոուվը փոքր ցուցասրահի ինտերիերը վերածել է հրուշակեղենի արվեստի գործի՝ հայտնում է kedem.ru-ն:
Cakeland կոչվող նրա ինստալյացիան իրենից ներկայացնում են մի քանի սենյակ, պատեր, սյուներ, առաստաղ և կահույք, որոնք զարդարված են իսկական կրեմով տորթի նման: Ծեփի զարդարանքները և զարդաքանդակները բոլոր մակերևույթների վրա պատրաստված են շաքարային գլազուրից, նարնջից, բալից, ելակից:
Սենյակների տարածքը վիզուալ մեծանում է բարձր հայելիներով, իսկ մշտապես փոփոխվող լուսավորությունը սենյակները զարդարում է տարբեր ախորժալի գույներով՝ նուրբ վարդագույնից մինչև կանաչ:










































