Չնայած այն բանին, որ ամերիկահայ ֆոտոլրագրող Սկաուտ Թուֆանկջյանը հայտնի է Բարաք Օբամայի նախընտրական արշավների իր լուսանկարներով, նա իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Մերձավոր Արևելքում, ներառյալ Գազայի հատվածում և Եգիպտոսում։
«Կա միայն Երկիրը. նկարներ «Հայկական սփյուռք» նախագծից» խորագրով նրա նոր գիրքը եղել է ավելի քան 20 երկրների հայկական սփյուռքի կյանքի վավերագրման 4 տարիների աշխատանքի հանգուցալուծումը։ Այն մեծապես ֆինանսավորվել էր Kickstarter սոցիալական ֆինանսավորումների հարթակի միջոցով։ Գիրքը թողարկվել է ապրիլի վերջին և արդեն հասանել է ձեռքբերման համար։
Նա իր նոր գիրքն ու աշխատանքը Օբամայի նախընտրական արշավի ընթացքում քննարկել է Esquire.com-ի ֆոտոխմբագիր Եղիսաբեթ Գրիֆինի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։











































