Գիտնականները ցանկանում են սկսել հիբրիդային նյութի լայնածավալ արտադրության գործընթաց, որը կկարողանա պահել ընկնող ինքնաթիռի ծանրությունը։
Տրենտոյի համալսարանի հետազոտողները մշակում են սարդոստայնի ուժեղացման հատուկ տեխնոլոգիա, որն ապագայում թույլ կտա ստանալ նյութ, որն էլ ապագայում կկարողանա պահել ընկնող օբյեկտի կշիռը։ Այս մասին հայտնում է Sky News-ը։
Փորձերի արդյունքում, որոնց մանրամասները չեն հաղորդվում, գիտնականներին հաջողվել է հասնել այն բանին, որ սարդերը հյուսեն 3.5 անգամ ավելի ամուր թելեր, քան սովորականն է։
Սարդերի հետ ոչ բոլոր փորձերն են հաջողությամբ պսակվել։ Ոչ բոլոր սարդերն են ավելի ամուր արտադրանք տվել, մի քանիսը սատկել են։











































