ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը չորեքշաբթի օրը խոստովանել է, որ իր կառավարման ընթացքում ընդունված հանցագործության դեմ պայքարի մասին օրենքը չափազանց խիստ է, և հավանության է արժանացրել այս օրենքի վերանայման վերաբերյալ կնոջ՝ Հիլարի Քլինթոնի ծրագրերը:
«Խնդիրը կայանում է նրանում, թե ինչպես է գրվել այս օրենքը, և ինչպես է կյանքի կոչվել»,- ասել է Բիլ Քլինթոնը CNN-ին տված հարցազրույցում: Նրա խոսքերով՝ «արդյունքում շատ մարդիկ են ճաղերի ետևում հայտնվել, և մենք մեծացրել ենք նրանց պահելու ծախսերը»:
Ընդ որում, նախկին նախագահը խոստովանել է, որ «բավականին միջոցներ չկային, որպեսզի կրթեին այդ մարդկանց և նոր աշխատանք տրամադրեին»:









































