Մայիսի 8-ին Կրեմլում կկայանան Եվրասիական տնտեսական միության և ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթաժողովները, որոնց ընթացքում կքննարկվեն ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության հետ կապված բարդությունները: Երկրորդ հանդիպմանը կմասնակցեն 11 երկրներից 8-ը: Փորձագետներն այն «ծիսական» են անվանում, հաղորդում է top.rbc.ru-ը:
ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական հանդիպմանը կմասնակցեն անդամ 11 երկրներից 8-ը: Վլադիմիր Պուտինը կընդունի Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի,Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի նախագահներին:
Կբացակայեն Մոլդովայի և Ուզբեկստանի նախագահները, ովքեր նախկինում էլ ոչ պարբերաբար են մասնակցել գագաթաժողովներին, ինչպես նաև` Ուկրաինայի նախագահը: Ուկրաինայի առաջնորդները 2014թ. փետրվարին Վիկտոր Յանուկովիչի տապալումից հետո ընդհանրապես չեն մասնակցում ԱՊՀ հանդիպումներին:
ԱՊՀ երկրների մայիսյան ոչ պաշտոնական հանդիպումները ավանդական են դարձել, սակայն դրանց ոչ միշտ են այցելում բոլոր` 11 երկրների ղեկավարները:
Գալիք գագաթաժողովը, փորձագետների կարծիքով, ծիսական է, քանի որ առանջորդները ժամանում են` Հաղթանակի շքերթին մասնակցելու, և դժվար թե լուրջ խնդիրներ քննարկվեն: Հայտնի է, որ մոսկովյան շքերթին չի մասնակցի Բելառուսի նախագահը, քանի որ նա կընդունի Մինսկի շքերթը:







































