NASA-ի նախագծերից մեկի շրջանակներում Հյուսիսային Կարոլինայի համալսարանի ասպիրանտ Դանիել Բոումանի մշակած սարքավորման միջոցով տարօրինակ ձայներ են արձանագրվել: Փորձի ընթացքում հելիումով փչված փուչիկով հատուկ բարձրախոսներ են բարձրացրել մթնոլորտի վերին շերտեր՝ 37.500 մ, հայտնում է russian.rt.com-ը:
Արդյունքում՝ սարքերը շվվոցներ և թշշոց են որսացել 20 հերցից պակաս հաճախականությամբ: Մարդկային ականջի համար ազդանշանները տարբերակվող չեն, իսկ հատուկ բարձրախոսով ձայնագրությունը հարկ է արագացնել հանելուկային ձայները լսելու համար:
Այդ հանելուկային ձայների աղբյուրն առայժմ անհայտ է գիտնականների համար: Ոմանք կարծում են, որ դրանք օվկիանոսի ալիքների ձայների արձագանքներ են, գրավիտացիոն ալիքներ և ալեկոծություն:










































