Գիտնականները հերթական հետազոտությունից հետո պարզել են, որ քունն օգնում է կանխել Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է rosbalt.ru-ն:
Փորձը կատարել են դրոզոֆիլների հետ: Սկզբում ճնշել են նրանց հիշողության գենը, սակայն երկար քնից հետո նրանց մոտ հիշելու ունակությունը վերականգնվել է: Փորձն արել են ճանճերի հետ, քանի որ նրանց քնի կարգավորման մեխանիզմը նման է մարդկայինին:
Այդպիսով` մասնագետները հանգել են այն եզրակացության, որ քունը դրական է ազդում ինֆորմացիան հիշելու` ուղեղի կարողության վրա: Ավելի վաղ ապացուցվել էր, որ եթե ցերեկը մարդը քնի գոնե 1 ժամ, ապա գլխուղեղի ակտիվություն կավելանա 5 անգամ:











































