Իրանը Թեհրանում մայիսի 31-ին բացվող երկօրյա համաժողովում ներդրողներին կառաջարկի մասնակցել 16 նախագծի, հիմնականում՝ մետաղների և էլեկտրոէներգիայի արտադրության ոլորտում, հաղորդում Islamic Republic News Agency-ն:
Դրանց վրա ներդրումների գինը 5,2 միլիարդ դոլար է գնահատվում:
Առաջարկվող նախագծերի թվում են 975 միլիարդ դոլար արժողությամբ պողպատաձուլարանը, 900 միլիոն դոլար արժողությամբ էլեկտրակայանը և 824 միլիոն դոլար արժողությամբ ալյումինի գործարանը:
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ արևմտյան երկրների հետ շրջանակային պայմանագիր ստորագրելուց հետո Իրանը ներդրումների հոսք է ակնկալում:








































