Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ագռավների երամը ցրել է չեչեն ինժեներների կողմից մշակված անօդաչու սարքերի օգնությամբ: Տեսանյութը տեղադրել է Instagram-ի իր կայքէջում:
«Այսօր անսպասելիորեն բացահայտեցի անօդաչու սարքի հնարավորությունները`օդանավակայանում ագռավների և այլ թռչունների ցրելու հետ կապված`մարդատար, բեռնատար կամ ռազմական ինքնաթիռի վայրէջքից և վերելքից առաջ»,- գրել է Չեչնիայի ղեկավարը:
Նրա խոսքերով` դա առաջին մինի անօդաչու սարքերի փորձարկումը չէ:










































