Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, այսօր Ադրբեջան է ժամանել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեխնիկական համագործակցության նախագծի ղեկավար Անդրեյ Չուպովը:
Վերջինիս խոսքերով, իր այցը պայմանավորված է 2011-2013 թվականներին ՄԱԳԱՏԷ-ի և Ադրբեջանի միջև տեխնիկական համագործակցության շրջանակներում իրականացվելիք նախագծերի քննարկմամբ:
Նա ընդգծել է ՄԱԳԱՏԷ-ի աջակցությամբ Ադրբեջանում դոզիմետրիկ լաբորատորիայի կառուցման կարևորությունը: Այդ նպատակով Չուպովը ադրբեջանական կողմի հետ քննարկել է դրա կառուցման վայրին, նախագծի մանրամասներին, այդ լաբորատորիայի համար մասնագետների նախապատրաստմանն առնչվող խնդիրները:
Հիշեցնենք, որ օրեր հետո Ադրբեջան է ժամանելու Պենտագոնի անվտանգության ոլորտում սպառնալիքների կրճատման գծով գործակալության (Defense Threat Reduction Agency (DTRA) ) տնօրեն Քեննեթ Մայերսը: