Իտալական «Միլան»-ի նախկին պաշտպան Ալեսանդրո Նեստան, ով այժմ հանդես է գալիս Հնդկաստանի առաջնությունում, խոստովանել է, որ այսօր երկրպագելու է Թուրինի «Յուվենտուս»-ին, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Այսօր երեկոյան ես երկրպագելու եմ «Յուվենտուս»-ին: Եթե «Յուվենտուս»-ը կարողանա ցուցադրել իր լավագույն խաղը, ապա կարող եմ վստահեցնել, որ մենք ականատես կլինենք հրաշալի հանդիպման:
Ալեգրին և Անչելոտին հիանալի մարզիչներ են, որոնց միջև կան զուգահեռներ: Օրինակ այն, որ երկուսն էլ կարողանում են հանգստություն պահպանել և հետևել խաղի ընթացքին»,- հայտարարել է Նեստան:







































