Նավթի հիմնական մակնիշների բորսային արժեքը շարունակում է այս տարի բարձր ցուցանիշներ գրանցել, գրում է Vestifinance-ն:
Միջազգային բորսայում առևտրի գումարման ժամանակ, մայիսի 5-ին Brent մակնիշի նավթի հունիսյան մատակարարումները գերազանցել են մեկ բարելի դիմաց 68 դոլարը:
Նյու Յորքի առևտրի բորսայում WTI մակնիշի նավթի ֆյուչերսենրը`հունիսյան մատակարարումներով, առաջարկել են մեկ բարելի դիմաց 60.65 դոլար ցուցանիշը:
Երկու մակնիշի նավթերի համար էլ 2014-ի դեկտեմբերի առաջին կեսից ի վեր սրանք առավելագույն արժեքներն են:










































