«Հայկական հուշարձանները Ադրբեջանի տարածքում սկսեցին ոչնչացվել խորհրդային տարիներից, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո շարունակում են ոչնչացվել: Եթե խորհրդային տարիներին ադրբեջանցիները հայկական հուշարձանները ոչնչացնում էին ծպտյալ ձևով`օգտվելով Խորհրդային միությունում հակակրոնական տրամադրություններից, ապա պատերազմից հետո և հիմա դա կատարվում է բացահայտ ձևով»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Նրա խոսքերով, դա բացահայտ թշնամություն է թե՛ Հայաստանի, թե՛ քաղաքակրթության նկատմամբ, ավելին՝ նրանք, ովքեր երեք անգամ լեզու են փոխել, չի բացառվում, որ հերթական անգամ էլ փոխեն: Այսօր այդ ցեղը հանդգնում է բարձրաձայնել այն հուշարձանների նկատմամբ իրավունքի մասին, որոնք իրենց ցեղից տասնապատիկ ավելի վաղեմություն ունեն: Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ պատրաստվում են ցուցահանդես կազմակերպել «Ադրբեջանը՝ քաղաքակրթության թշնամի» թեմայով, որի դիտմանը կհրավիրվեն դեսպաններ և այլ պաշտոնատար անձինք: «Այսօր Ադրբեջանի հետ մեր պատերազմը քարոզչական դաշտում է, և եթե աշխարհի ականջին հասցնենք այդ վայրագությունը, շատ հնարավոր է՝ զերծ մնան այդ վայրագություններից, մյուս ճանապարհը դատական հայցն է մարդու իրավունքների դատարան»,- ասաց Սամվել Կարապետյանը:






































