Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Դոնեցկի «Մետալուրգ»-ն ընկերական հանդիպում էր անցկացնում Կարագանդայի «Շախտյոր»-ի դեմ:
Հանդիպման 21-րդ րոպեին մեր հավաքականի ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանի՝ 6 մետրից կատարած հարվածը հաջողություն է բերել ուկրաինական թիմին:
Դրանից հետո մրցակցին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, սակայն 82-րդ րոպեին «Մետալուրգ»-ի ֆուտբոլիստի՝ տուգանայինից խփած գոլը վերջնական արդյունք ապահովեց այս խաղում:
Այսպիսով՝ «Մետալուրգ» – «Շախտյոր Կարագանդա»՝ 2:1:








































