ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել ընդլայնել հնարավորություններն աֆրոամերիկացիների համար կրթության ու աշխատանքի ոլորտում։ Այս մասին նա հայտարարել է նյույորքյան Լեման քոլեջում, որտեղ հանդես է եկել հաջակցություն My Brother’s Keeper Alliance բարեգործական նախաձեռնության, որը կոչված է ընդլայնել կրթության ու աշխատանքի հնարավորությունները տնտեսապես անբարենպաստ շրջանների երիտասարդների համար։
Նախագահի խոսքով՝ ամերիկացի երիտասարդները «անարդարության և անզորության» զգացում ունեն ոստիկանների կողմից երիտասարդ աֆրոամերիկացիների մահվան դեպքերից հետո։
Նախագահը հայտնել է, որ նախաձեռնության իրականացման համար նվիրատվությունների տեսքով կհավաքվի 80 մլն դոլար։










































