Fox հեռուստաալիքը մտադիր է շարունակել հայտնի «Սիմփսոններ» մուլտսերիալի ցուցադրությունը: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Նշվում է, որ հաջողվել է համաձայնություն ձեռք բերել սերիալի հեղինակ Մեթ Գրոունինգի հետ՝ շոուի 27 և 28-րդ սեզոնների նկարահանման մասին:
Այսպիսով, հայտնի մուլտֆիլմի սերիաների ընդհանուր թիվը կհասնի 625-ի:







































