Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը նույնպես գտնվում է կալանքի տակ: Այս մասին հաղորդել է BBC-ի հեռուստաընկերությունը` հղում անելով դատախազությունում իր աղբյուրներին: Սահմանվել է կալանքի 15-օրյա ժամկետ: Այլ մանրամասներ չեն նշվում:
Մենք տեղեկացրել էինք, որ նախորդ օրը Մուբարաքին կանչել էին հարցաքննության, որից հետո նա սրտի կաթվածով տեղափոխվել էր հիվանդանոց: Դրանից հետո հայտնի է դարձել նաև, որ ձերբակալվել են նրա երկու որդիները:











































