Ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մենի Պակյաոյի մարզիչ Ֆրեդի Ռոուչը մեկնաբանել է իր սանի մենամարտը Ֆլոյդ Մեյուեյզերի հետ:
Հիշեցնենք, որ Մեյուեյզերը հաղթեց միավորների տարբերությամբ՝ մրցավարների միաձայն որոշմամբ: Դա ամերիկացի բռնցքամարտիկի 48-րդ հաղթանակն էր 48-րդ մենամարտում:
«Մեյուեյզե՞րը. նա լավ վազում է ռինգում: Երբ նա հարվածներ չի կատարում, ուղղակի փախչում է: Կարծում եմ՝ Մենին հաղթել է ավելի շատ ռաունդներում, քանի որ անընդհատ հարձակվում էր: Բայց դա տեղի չունեցավ»,- Ռոուչի խոսքերը մեջբերում է BoxingScene-ը:









































