Երկուշաբթի օրը Նորվեգիայի արևմտյան մերձափնյա տարածքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Dynamic Mongoose 2015 լայնածավալ հականավային զորավարժությունները: Մանևրերին, որոնք կտևեն մինչև մայիսի 14-ը, ներգրավված են նավեր, ջրա և օդանավեր, ինչպես նաև սուզանավեր (ավելի քան 20 միավոր տեխնիկա): Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի Միավորված ռազմածովային ուժերի հրամանատարությանը:
Զորավարժություններն անցկացվում են արդեն երրորդ անգամ՝ 2012 թվականից: Մանևրերի ընթացքում, որոնք անփոփոխ կերպով ընդունում է Նորվեգիան, ավելի վաղ մշակվել են ինչպես վերջրյա նավերի, այնպես էլ այլ սուզանավերի կողմից հավանական հակառակորդի սուզանավերի որոնման, հայտնաբերման և ոչնչացման առաջադրանքներ: Առաջիկա զորավարժությունների առանձնահատկությունը կլինի Շվեդիայի մասնակցությունը, որը ՆԱՏՕ-ի անդամ չէ:
2015թ. զորավարժություններին մասնակցում են 10 երկիր և ավելի քան 5.000 զինծառայող:










































