Wednesday, 22 07 2026
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26

Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է, պետք է պայքարի, իսկ ես պայքարի մեկ ձև գիտեմ՝ փողոցը. Արամ Կարապետյան

«Պայքարի մեկ ձև գիտեմ՝ փողոցը, և Րաֆֆի Հովհաննիսյանն ամեն ինչ պետք է անի»,- այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար, քաղաքական գործիչ Արամ Կարապետյանը՝ անդրադառնալով նախագահական ընտրություններին և հնարավոր հետընտրական զարգացումներին:

Նա նշեց, որ շատ հարցեր դեռևս իր համար պարզ չեն, քանի որ և ինքը, և ընտրությունների արդյունքում երկրորդ տեղ զբաղեցրած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդիմադիր են, և որպեսզի գործընթացին չխանգարի, ցանկանում է մի քանի հարցեր բաց թողնել:

Քաղաքական գործչի խոսքով՝ եթե հավատանք նրան, ինչն այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների կողմից տեսնում ենք Facebook-ում, եթե հավատանք խոսքերին, որ իրենք հաղթել են, որ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն նախագահ է, ապա Րաֆֆին ու նրա կողմնակիցները մինչև վերջ պետք է պայքարեն այդ հաղթանակի համար, պայքարեն մինչև այդ կեղծիքը դառնա «ոչ», իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նախագահ:

«Ես պայքարի մեկ ձև գիտեմ՝ փողոցը, ՀՀ Սահմանադրական դատարանը, փողոցի ճնշումը, Սահմանադրական դատարանի որոշումը: Պայքարի այլ՝ իրավաբանական, հասարակական ձև ես չգիտեմ: Հիմա այս շարժումը ցույց կտա՝ գործարք եղե՞լ է, թե՞ ոչ: Հիմա Րաֆֆի Հովհաննիսյանն ամեն ինչ պետք է անի: Եկեք լավատես լինենք»,- ասաց Արամ Կարապետյանը:

Արամ Կարապետյանի դիտարկումներով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը երկու տարբերակ ունի:

«Առաջինի դեպքում, եթե պայքարի, մի քիչ բարդ է լինելու դա անել՝ ժողովրդի լայն մասնակցության առումով: Եթե պայքարի, փառք ու պատիվ իրեն՝ որևէ խնդիր չկա: Երկրորդ տարբերակով կարող է պայմանավորվել պաշտոնի շուրջ, կամ Սերժ Սարգսյանը կշարունակի իր շատ հետաքրքիր ոճով: Դա էլ մի քանի օրից կասեմ, թե ինչու են այսպիսի թվեր. շատ հետաքրքիր է պլանավորել Սերժ Սարգսյանը:

Երկու ճանապարհ կա՝ պայքարում է և ապացուցում, որ ստացել է այդ ձայները, և ազգը գնում է նրա ետևից, կամ, ըստ երկրորդ տարբերակի, մտնում է իրավական դաշտ՝ պայմանավորվածությունների»,- մեկնաբանեց ՆԺԿ ղեկավարը՝ եզրափակելով, որ պայքարի ճանապարհին պատրաստ է Րաֆֆի Հովհաննիսյանին աջակցել:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում