Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գոհ է, որ կրկին դարձել է Անգլիայի չեմպիոն, տեղեկացնում է BBC-ն:
«Վերադարձել եմ աշխարհի ամենաբարդ առաջնություն և կրկին կարողացել հաղթել: Հաջողությանս ճանապարհին շատ են օգնել հարազատ մարդիկ, ովքեր միշտ իմ կողքին էին:
Գիտենք, որ հետագայում ավելի բարդ է լինելու, քանի որ անգլիայի առաջնությունը շարունակում է առաջընթաց գրանցել: Շատ երջանիկ եմ և հպարտ: Հիմա կարելի է հանգստանալ»,- նշել է պորտուգալացի մարզիչը:






































