Երիտասարդության համար լավագույն քաղաքների վարկանիշային աղյուսակում առաջին տեղը տրվել է Նյու Յորքին, երկրորդը՝ Լոնդոնին, իսկ երրորդը՝ Բեռլինին: Այս մասին ասվում է YouthfulCities-ի մասշտաբային հետազոտությունում:
Հաղթող 55 քաղաքներից 7-ը ԵՄ երկրների մայրաքաղաքներ են: Թոփ-20 են մտել նաև Փարիզը (5-րդ տեղ), Ամստերդամը (10-րդ) և Վարշավան (15-րդ), 22-րդ տեղում հայտնվել է Մադրիդը, 24-րդում՝ Հռոմը:
Լավագույն քսանյակում, բացի Նյու Յորքից, ներառվել են ԱՄՆ-ի և Կանադայի 9 քաղաքներ՝ Սան Ֆրանցիսկոն (4), Տորոնտոն (6), Չիկագոն (7), Լոս Անջելեսը (8), Վաշինգտոնը (11), Բոստոնը (13), Վանկուվերը (17) և Մոնրեալը (18):










































