Արաբական կոալիցիան ցամաքային զորքեր է մտցրել Եմենի` մեծությամբ երկրորդ Ադեն քաղաք: Այս մասին գրում է Assocaited Press-ը`վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին: Ըստ աղբյուրի, որը չի ցանկացել հայտնի լինել, զորքերի ևս մի խումբ քաղաքի ճանապարհին է: Աղբյուրը նշել է, որ ցամաքային գործողության նպատակը նախագահ Մանսուր Հադիի ուժերին օգնություն ցուցաբերելն է`ապստամբներին դիմակայելիս:
Նշվում է, որ Ադենում կայանած արաբական կոալիցիայի ուժերի թիվը 20 մարդ է: Մի տվյալով՝ նրանք հետախուզական գործողություն են իրականացնում, իսկ ըստ մեկ այլ տվյալի` այդ շրջանում բախումներ են տեղի ունեցել ապստամբների հետ:
Սաուդյան Արաբիան, սակայն, հերքում է վերոնշյալ տեղեկությունը:
«Զորքեր չեն մտցվել: Ժողովրդական աշխարհազորայինները լիովին հաղթահարում են խնդիրները»,- հայտարարել է թագավորության հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Ահմեդ Ասիրին:











































