«Ազատության» փոխանցմամբ՝ «Ազգային վերածնունդ» ընդդիմադիր կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ մինչև այս պահը ընտրախախտումների մասին տեղեկություններ չեն ստացել, միայն որոշ թերություններ են նկատել:
«Կան մարդիկ, ովքեր անձնագրի փոխարեն փորձում են ներկայանալ անձնագրի պատճենով, որևէ ահազանգ կոնկրետ չկա, խոսքը հիմնականում փոքր թերությունների մասին է, որոնց վստահված անձինք հանձնաժողովի հետ միասին փորձում են լուծումներ տալ», – ասել է նա:
Խանումյանի խոսքով՝ իրենց գլխավոր նպատակը քաղաքական համակարգի որակները բարձրացնելն է, և այն, որ այս ընտրություններն ի տարբերություն 2010 թվականի խորհրդարանական ընտրությունների ավելի մրցակցային են, խոսում է քաղաքական համակարգ որակների բարձրացման մասին:
«Ինչ վերաբերում է իշխանությունների նկատմամբ ակնկալիքներին, ապա մենք իշխանություններին չենք վստահում, որովհետև նախընտրական քարոզարշավը ցույց տվեց, որ իշխանությունները պատրաստ են ամեն ինչ անելու՝ իրենց վերարտադրությունն ապահովելու համար: Խոսքը թե՛ Հանրային հեռուստատեսության կողմից ոչ հավասար լուսաբանման, թե՛ ԱԱԾ կողմից ամենաայլանդակ միջամտությունների մասին է, ինչի մասին դատախազությանը ահազանգել ենք, սակայն դեռևս որևէ արձագանք չկա», – ասել է Հայկ Խանումյանը:
Նա վստահ է, որ իր կուսակցությունը նվազագույն շեմը հաղթահարելու է, և «սոլիդ» ներկայացվածություն է ունենալու խորհրդարանում:
Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում









































