«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչն իր կարծիքն է հայտնել «Կորդոբա»-ի դեմ արտագնա խաղի վերաբերյալ: Ռակիտիչը նշել է, որ Մեսսիի` 11 մետրանոցն իրացնելու իրավունքը Նեյմարին զիջելու փաստն ապացուցում է, թե որքան բարձր հարթության վրա են դրված փոխհարաբերությունները թիմում:
«Միշտ կարևոր է խփել առաջին գոլը: Ուրախ եմ, որ այս անգամ ինձ բախտ վիճակվեց անել դա: Մեզ համար հեշտ չէր, քանի որ «Կորդոբա»-ն հավաք էր գործում պաշտպանության գծում: Բայց ի վերջո գերիշխանություն հաստատեցինք խաղադաշտում:
Ինչ վերաբերում է այն դրվագին, երբ Մեսսին 11 մետրանոցն իրացնելու իրավունքը զիջեց Նեյմարին, ապա դա ապացուցում է, թե ինչպիսի հարաբերություններ են տիրում թիմում: Մենք մի մեծ ընտանիք ենք: «Բարսելոնա»-ն միասնական է»,- Sport-ը մեջբերում է Ռակիտիչի խոսքերը:










































