Ինչպես արդեն տեղեկացրել ենք, MGM Grand Garden համալիրում ավարտվել է Ֆլոյդ Մեյուեյզեր – Մենի Պակյաո մենամարտը: Մեյուեյզերը 48-րդ հաղթանակն է տարել իր մարզական կարիերայում` մրցավարների միաձայն որոշմամբ (118:110, 116:112) առավելության հասնելով Պակյաոյի նկատմամբ:
Ֆիլիպինցի բռնցքամարտիկը, ով 6-րդ պարտությունն է կրել, մենամարտից հետո նշել է, որ մինչև վերջին պահը հավատում էր իր հաղթանակին:
«Հավատում էի, որ հաղթել եմ: Մեյուեյզերը խուսափում էր մենամարտից ու ոչինչ չարեց: Ընդհանուր առմամբ` լավ գործեցի: Նա անընդհատ տեղաշարժվում էր, բարդ էր բազմաթիվ դիպուկ հարվածներ կատարել:
Մեյուեյզերը բարձրահասակ է, բայց դա ինձ համար խնդիր չէ: Ավելի բարձրահասակների հետ եմ մենամարտել: Եթե նա մնար տեղում, կկարողանայի հարվածներս նպատակակետին հասցնել, բայց նա անընդհատ պտտվում էր ռինգում»:










































