Աշխարհում խոշորագույն սոցցանցը ծրագրում է մեծացնել եկամուտները նոր տեսակի գովազդի հաշվին: Արդեն մոտ ապագայում նորությունների լրահոսում օգտատերերը կկարողանան տեսնել մեխանիկորեն խաղարկվող վիդեոհոլովակներ, որոնք գովազդում են տարբեր ապրանքներ:
Facebook-ի բիզնեսի ու մարքեթինգի հարցով փոխնախագահ Դևիդ Ֆիշերը համաձայնել է, որ դա կարող է նյարդայնացնող լինել՝ ընդգծելով, սակայն, որ Facebook-ի մասնագետները «կկարողանան գտնել այն ճիշտ կիրառելու եղանակ»:
Ստենֆորդի համալսարանում համաժողովի ժամանակ Ֆիշերը նկատել է, որ ինքը հիացած է YouTube-ի գովազդի համակարգով, ինչից հնարավոր է եզրակացնել, որ Facebook-ի տեսագովազդը կարող է կառուցվել նման սկզբունքով:
Ֆիշերը նկատել է, որ վիդեոհայտարարությունը արդեն հաջողությամբ գործում է սոցցանցում: Գովազդատուն կարող է հոլովակ թողարկել, ապա վճարել՝ այն մեծ թվով մարդկանց ցույց տալու համար, սակայն վիդեոն բացել թե ոչ՝ օգտատիրոջ որոշելիքն է՝ գրում է TechCrunch-ը:









































