Թուրքիան Իրաքի քրդական տարածաշրջանային կառավարության հետ կնքել է նավթի և գազի առևտրին վերաբերող խոշոր պայմանագիր, որը կարող է խոչընդոտել ԱՄՆ-ի և Իրաքի կենտրոնական կառավարության հետ Անկարայի հարաբերությունները: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Պարբերականը երկուշաբթի հաղորդել էր, որ Իրաքի քրդերը համաձայնել են տարեկան Թուրքիա մատակարարել առնվազն 10 միլիարդ խորանարդ մետր գազ այն գազատարով, որի կառուցումը պայմանագրի մի մասն է:
Թուրքիան պաշտոնապես չի հաստատել գործարքի փաստը: Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի խոսքով՝ տնտեսական հաջողությունը կարող է օգնել միավորելու Իրաքը, սակայն եթե Թուրքիան և Իրաքը ձախողեն իրենց տնտեսական հարաբերությունների օպտիմալացումը, Իրաքում հակամարտությունները կսրվեն:










































