Led Zeppelin խմբի նախկին առաջատար Ռոբերթ Փլանթը հայտարարել է, որ պատրաստ է վերաձևավորել խումբը 2014 թվին: Այս մասին հայտնում է բրիտանական NME ամսագիրը:
Ըստ Փլանթի՝ 2014 թվին ինքն ամբողջությամբ ազատ է: Երաժիշտն ասել է, որ նման հայտարարությունը միայնակ է անում, քանի որ նրա գործընկերերը՝ կիթառահար Ջիմի Փեյջը և բասիստ Ջոն Փոլ Ջոնսը, լռում են խմբի վերամիավորման մասին, որովհետև նրանք երկուսն էլ, ըստ աստղակերպի նշանի, Այծեղջյուր են և «պարփակված են իրենց սեփական աշխարհում»:
Հիշեցնենք, որ բրիտանական Led Zeppelin խումբը կազմավորվել է 1968 թ. և անկում ապրել 1980թ.՝ թմբկահար Ջոն Բոնեմի զոհվելուց հետո: Դրանից հետո խմբի մասնակիցները միասին են հավաքվել ընդամենը 4 համերգի համար:
Վերջին՝ լոնդոնյան համերգը պետք է վերակազմավորված խմբի համաշխարհային շրջագայության սկիզբն ազդարարեր, սակայն այն հետաձգվեց Փլանթի ցանկությամբ:









































