Իրավապահ մարմինների 11 աշխատակիցներ վիրավորվել են ագրեսիվ տրամադրված ակտիվիստների հետ բախումների ժամանակ, ովքեր մասնակցել են Միլանում համաշխարհային ունիվերսալ EXPO-2015 ցուցահանդեսի դեմ ցույցին: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
«Կերակրել մոլորակը: Էներգիա կյանքի համար» կարգախոսով ցուցահանդեսին, որն ուրբաթ օրը բացվել է Միլանում, մասնակցում է 145 երկիր: EXPO-2015-ի բացման օրը No Expo խմբի ակտիվիստները ցույց են արել, որին, ԶԼՄ-ների տվյալներով, մասնակցել է մինչև 10 հազար մարդ: Բողոքի ակցիայի մեկնարկից մոտ մեկ ժամ անց սև հագուստ կրող երիտասարդներից ոմանք իրավապահների ուղղությամբ սկսել են նետել տարբեր առարկաներ՝ քարեր, ճայթռուկներ: Նրանք նաև այրել են մի քանի ավտոմեքենաներ և կոտրել մի քանի խանութների ցուցափեղկեր:
Ագրեսիվ տրամադրված մասնակիցների գործողությունները կանխելուց հետո ակցիան ավարտվել է առանց հետագա պատահարների:













































