Tuesday, 14 05 2024
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
-
15:43
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան

Մահվան հրեշտակ` զինվորական համազգեստով

Նույնիսկ ԱՄՆ Պետքարտուղարությունն է տեղյակ, թե որքանով են պաշտպանված մարդու իրավունքները հայոց բանակում: Այդ մասին Պետքարտուղարությունը նշել է Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների վերաբերյալ` ապրիլի 8-ին հրապարակած իր զեկույցում: Ըստ այդմ` նախորդ մեկ տարվա ընթացքում զինակոչիկների մահվան 54 դեպք է գրանցվել: Եվ դա 3 միլիոնանոց բնակչություն ունեցող փոքրիկ երկրում, որտեղ նույնիսկ մեկ զինվորի մահն է մեծ կորուստ:

Եվ այսպես, զեկույցում մասնավորապես նշված է, որ տարվա ընթացքում զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցվել են կասկածելի մահվան դեպքեր, և շարունակվել են կանոնակարգային հարաբերությունների խախտումները և վատ վերաբերմունքը զորակոչիկների հանդեպ սպաների և ծառայակից զինվորների կողմից, ինչպես նաև շարունակվել է պատասխանատվության բացակայությունն այդպիսի արարքների համար: Անցնենք կոնկրետ դեպքերին. հուլիսի 28-ի հայտարարությամբ ՊՆ-ը տեղեկացրեց, որ Տավուշի մարզում տեղակայված զորամասի վաշտի հրամանատար, լեյտենանտ Արտակ Նազարյանը հուլիսի 27-ին, ըստ տեղեկությունների, ինքնասպան է եղել: Զինդատախազությունը դեպքից հետո քրեական գործ հարուցեց մի կապիտանի և երեք զինծառայողների հանդեպ` Նազարյանին ծեծի և նվաստացումների ենթարկելու համար: Ըստ պաշտոնական տեղեկատվության, Նազարյանն ինքնասպան էր եղել` չդիմանալով ծառայակիցների ոտնձգություններին: Կապիտան Հակոբ Մանուկյանը ձերբակալվեց պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, որը հանգեցրել էր ծանր հետևանքների, իսկ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը և Հարութիկ Կիրակոսյանը ձերբակալվեցին հրամանատարի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Նազարյանի մահվանից հետո նրա ազգականները հարցազրույցներում մեղադրում էին զինվորական կառույցներին` գործը կոծկելու մեջ և պնդում, որ նրան կամ հարկադրել էին ինքնասպան լինել կամ նա սպանվել էր ծառայակիցների կողմից: Նազարյանի զարմիկը, ով ներկա էր եղել դատաբժշկական փորձաքննությանը, լրագրողներին հայտնել էր, որ իր ազգականի մարմնի վրա եղել են բազմաթիվ վնասվածքներ, որոնք հասցվել էին Նազարյանի մահվանից ժամեր առաջ: Հետաքննության մարմինը մերժեց Նազարյանի ընտանիքի միջնորդությունները` կապված ինքնասպանության մասին ուշացումով հայտնաբերված երկտողը ապացույց չճանաչելու, լրացուցիչ ձեռագրաբանական ուսումնասիրություն անցկացնելու նպատակով նոթատետրի թերթերի պատճեններն իրենց տրամադրելու, և տեղազննության ու Նազարյանի հագուստի զննության մասին արձանագրություններին ու համապատասխան փաստաթղթերին ծանոթանալու վերաբերյալ: Քննությունը տարեվերջի դրությամբ դեռ ընթացքի մեջ էր:

Զինդատախազի հաղորդմամբ` տարվա ընթացքում ոչ մարտական պայմաններում մահացել է 54 զինծառայող (2009թ-ին` 44 հոգի), որից 11 հոգի սպանվել են հակառակորդի կողմից, 13-ը սպանություններ էին, 8 հոգու մահվան պատճառը եղել է հիվանդությունը, 6-ը մահացել են ավտովթարներից, 5-ը` դժբախտ պատահարներից, 4-ը` զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, եղել են 3 ինքնասպանության և 3 ինքնասպանության հասցնելու դեպքեր և 1 հոգի էլ մահացել է բռնարարքի հետևանքով: Մայիսի 4-ին դատարանը 10 տարվա ազատազրկման դատապարտեց Անդոկ Գալստյանին 2009թ. սեպտեմբերին 18-ամյա զորակոչիկ Արամ Մկրտչյանի մահվան համար, ով մահացել էր հիվանդանոցում Վայոց ձորի զորամասի իր գումարտակի հրամանատար Գալստյանի կողմից ծեծի ենթարկվելուց հետո: Մյուս մեղադրյալը` զորամասի փոխհրամանատար մայոր Մամիկոն Վարդանյանը զինվորին վիրավորանք հասցնելու համար դատապարտվեց 6 ամսվա պայմանական ազատազրկման: Սեպտեմբերի 18-ին «Հրապարակ» թերթը հրապարակեց զինծառայությունը ավարտած մի երիտասարդի անանուն հաղորդումը, որտեղ ներկայացվում էին Արարատի մարզի զորամասերից մեկի գումարտակի հրամանատար Վարդան Մարտիրոսյանի կողմից թույլ տրված չարաշահումների մանրամասները: Վերջինս դաժանաբար ծեծում և պատժում էր զինվորներին թերացումների համար կամ ընդհանրապես առանց պատճառի: Երիտասարդը նաև նշում էր, որ իրենց զորամասում եղել է ինքնասպանության հասցնելու դեպք, որի մասին պաշտոնապես չի տեղեկացվել, և ոչ ոք դրա համար պատիժ չի կրել: Հոկտեմբերի 14-ին «Ազատություն» ռ/կ-ը հաղորդեց, որ ՊՆ քննչական ծառայությունը ձերբակալել է Վ.Մարտիրոսյանին իշխանության չարաշահման մեղադրանքով` այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նա զորակոչիկներին ստիպել է տեղական բանկից ստանալ և իրեն տալ 500.000 ՀՀ դրամի չափով վարկեր: Հետագայում պարզվեց, որ զորամասի ևս երկու սպա` Արթուր Կարապետյանը և գումարտակի շտաբի պետ մայոր Արսեն Ներսիսյանը նույնպես ձերբակալվել են զինվորներից գումար շորթելու, հավաքելու համար: Երեք սպաների նկատմամբ հարուցվեց քրգործ` իշխանությունը չարաշահելու մեղադրանքով: Դեկտեմբերի 29-ին Մարտիրոսյանի և Կարապետյանի դեմ գործը կարճվեց` «գործուն զղջալու» հիման վրա, իսկ Ներսիսյանի դեմ գործը տարեվերջի դրությամբ դեռ ընթացքի մեջ էր:

Տեղական «Զինվորի մայր» ՀԿ կողմից 2009թ. կատարված հետազոտության համաձայն զինվորների իրավունքների խախտումների ամենամեծաթիվ խախտումները` 46 տոկոսը, տեղ են գտել բուժզննության ընթացքում: Այս խախտումները ներառում են ոչ ամբողջական բուժզննությունը նախքան զորակոչելը և առողջական խնդիրներ ունեցող անձանց զորակոչելը: Օմբուդսմենի 2009թ. ամենամյա զեկույցում հիշատակվում էր մի դեպք, երբ հիշյալ պրակտիկան հանգեցրել է զինվորի մահվան: Օմբուդսմենի գրասենյակն առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների հանդիպել է այցելած գրեթե բոլոր զորամասերում: Օմբուդսմենի զեկույցում նաև նշվում էր, որ սահմանային հերթապահության իրականացման մեջ ներգրավված են եղել տարբեր աստիճանի հոգեկան հիվանդություն ունեցող զորակոչիկներ: Այդ թվում` եղել են զորակոչիկներ, որոնց համար բժշկական եզրակացությամբ սահմանված էին սահմանափակումներ, ընդհուպ մինչև զենքի կրման արգելքը, ինչպես նաև մարդիկ, ովքեր նախկինում ինքնավնասման փորձեր են արել: Զեկույցում նշվում էին զորամասերի հրամանատարների կարծիքներն առ այն, որ որոշ հոգեկան լուրջ խանգարումներ ունեցող զորակոչիկները նշանակալի վտանգ էին ներկայացնում մյուսների համար:

Նոյեմբերի 5-ին լրատվամիջոցները հաղորդեցին զորամասի փոխհրամանատար փոխգնդապետ Արմեն Բարեղամյանի ձերբակալության մասին, ով հոկտեմբերի 28-ին բարբարոսաբար ծեծի էր ենթարկել զինվոր Էրիկ Գրիգորյանին: Գրիգորյանը մոտ ժամ տևած ծեծից հետո կոտրված քթով, ուղեղի ցնցումով և այլ վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Բարեղամյանին զայրացրել էր այն փաստը, որ Գրիգորյանը չի ներկայացել առավոտյան շարային վարժանքին: Այս միջադեպից առաջ Բարեղամյանի նկատմամբ քննություն էր իրականացվել հունիսի 17-ին նույն զորամասի մեկ այլ զինվորի` Բագրատ Եղիշյանին ծեծի ենթարկելու համար. քննության ընթացքում նա շարունակել էր զբաղեցնել փոխհրամանատարի պաշտոնը: Եղիշյանին ծեծի ենթարկելու փաստով գործը հարուցվել էր օգոստոսի 19-ին: Նոյեմբերի 9-ին Եղիշյանի հանդեպ ցուցաբերած բռնության համար Բարեղամյանը դատապարտվեց 2.5 տարվա ազատազրկման: Սեպտեմբերի 11-ին youtube-ում հայտնվեց սիրողական մի տեսանյութ, որտեղ գյուղական միջավայրում մի անձնավորություն ապտակում ու նվաստացնում էր զինվորականի համազգեստով երկու երիտասարդների: Նախարարությունը պարզեց, որ բռնություն գործադրողը մայոր Սասուն Գալստյանն էր, ով գտնվում էր ալկոհոլի ազդեցության տակ, իսկ տուժողներն էին սերժանտ Գարիկ Հարությունյանը և զորակոչիկ Բակուր Եղիկյանը: Պատկան մարմինները քրեական գործ հարուցեցին, և մայոր Գալստյանը իշխանությունը չարաշահելու մեղադրանքով դատապարտվեց 3 տարվա ազատազրկման: «Հետք» շաբաթաթերթում հաղորդում եղավ 11 զորակոչիկների դատավարության մասին, ովքեր շուրջ վեց ամիս ծեծել և նվաստացրել էին իրենց ծառայակից Աբրահամ Կուպալյանին: Երկրորդ տուժողը` Արմեն Բորիսովը, նույնպես արժանացել էր վատ վերաբերմունքի, երբ փորձել էր պաշտպանել Կուպալյանին: Կուպալյանը բողոքել է իր հրամանատար Գրիգոր Ավետիսյանին, որը ոչ մի քայլ չի ձեռնարկել: Հոդվածում նշվում էր, որ ծեծի ենթարկելու մասին տեղյակ են եղել առնվազն երկու այլ սպա` Գևորգ Երիցյանը և Արա Մելքոնյանը, սակայն նրանք քայլեր չեն ձեռնարկել: 11 բռնացողներից 4-ը դատապարտվեցին 3 տարվա ազատազրկման, իսկ մյուսները պայմանական պատիժներ ստացան: Սակայն պատասխանատվության չկանչվեցին հրամանատարը և երկու սպաները: Գրիգոր Ավետիսյանին սկզբում ներկայացվեց մեղադրանք անգործության համար, սակայն հետո մեղադրանքը հանվեց:

Այդուհանդերձ, Պետդեպարտամենտն արձանագրել է, որ բանակում տիրող անպատժելիությունն ու հրամանատարների կողմից հաշվետվողականության բացակայությունը, անկառավարելի կոռուպցիան և կենցաղային վատ պայմանները շարունակել են դաժան վերաբերմունքի դրսևորման և մարտական գործողությունների հետ կապ չունեցող վնասվածքների պատճառ հանդիսանալ: Զինվորների ընտանիքները հայտնել են, որ կոռումպացված պաշտոնյաները վերահսկում են զորամասերը, իսկ մարդու իրավունքների դիտորդները և օմբուդսմենը հաղորդել են այնպիսի դեպքերի մասին, երբ բանակ են զորակոչվել անձինք, ովքեր առողջական լուրջ խնդիրների պատճառով պիտանի չեն եղել ծառայության համար: Ըստ պաշտոնական տվյալների` տարվա ընթացքում ոչ կանոնակարգային հարաբերությունների դրսևորման ու դրանց հետ հետ կապված բռնությունների համար դատապարտվել է 176 անձ, իսկ տարեվերջին 12 գործ դեռ գտնվում էին դատաքննության փուլում:

Հ.Գ. Ցավոք, սա է վիճակը և այն հիմնովին վերափոխելը մեզնից յուրաքանչյուրի քաղաքացիական պարտքն է… Մենք այլ ճանապարհ չունենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում