Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ թիմի պաշտպան Սերխիո Ռամոսը «Սևիլյա»-ի դեմ խաղում կարող է գործել կիսապաշտպանության գծում, տեղեկացնում է AS-ը:
Ռամոսը Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի` Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ խաղում հանդես է եկել կիսապաշտպանության գծում:
«Մենք դիտարկում ենք այդ տարբերակը: Նա հիանալի է խաղում նաև կիսապաշտպանության գծում: Նա փորձառու ֆուտբոլիստ է»,- հայտարարել է իտալացի մասնագետը:









































