Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռաուլը, ով ներկայումս հանդես է գալիս «Նյու-Յորք Ռեդ Բուլզ»-ում, կարծում է, որ «Ռեալ»-ի համար ավելի հեշտ կլինի հաղթել Չեմպիոնների Լիգայում, քան Լա Լիգայում:
« «Ռեալ»-ը լավ վիճակում է: Բարդ խաղ է սպասվում «Յուվենտուս»-ի հետ, որի կազմում հանդես են գալիս բարձրակարգ ֆուտբոլիստներ:
Ամեն դեպքում, հուսով եմ՝ «Ռեալ»-ին կտեսնեմ Չեմպիոնների լիգայի եզրափակչում, որտեղ հաղթելն ավելի հեշտ կլինի, քան Լա Լիգայում: Հուսով եմ՝ «Ռեալ»-ը երկու մրցաշարերում»,- Ռաուլի խոսքերը մեջբերում է Sports Illustrated-ը:
Հիշեցնենք, որ Պրիմերայի 34-րդ տուրից հետո «Ռեալ»-ն 82 միավորով երկրորդ տեղում է և առաջատար «Բարսելոնա»-ին զիջում է 2 միավորով: «Յուվենտուս»-ի հետ «Ռեալ»-ի խաղերը կկայանան մայիսի 5-ին և 12-ին:







































