Transocean ընկերությունը Հնդկական օվկանոսում հորատել է 3077 մետր խորությամբ հորատանցք: Ինչպես ասվում է ընկերության պաշտոնական մամլո-հաղորդագրության մեջ, մինչև այժմ ոչ մի ընկերության չի հաջողվել հորատել այսպիսի խորությամբ հորատանցք: Այն իրականացվել է Dhirubhai Deepwater KG2 հորատող մեքենայի օգնությամբ Հնդկաստանի մերձափնյա շրջանում:
Նախկին ռեկորդը նույնպես պատկանում է Transocean ընկերությանը. 2003թ.-ին Մեքսիկական ծոցում նրանք հասել են 3051մետր ցուցանիշին:
Հնդկական օվկանոսում Dhirubhai Deepwater KG2-ն արդեն աշխատում է մեկ տարի, իսկ ընդհանուր առմամբ Transocean-ի հետ այն ունի 5 տարվա պայմանագիր: Նավը կարող է աշխատել անգամ 3650 մետր խորության վրա, իսկ հորատել մինչև 10 կիլոմետր:










































