Չինական Broad Sustainable Building Co. շինարարական ընկերությունը երկրի կենտրոնական Հունան նահանգում ընդամենը 19 աշխատանքային օրում կառուցել է 57-հարկանի երկնաքեր: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Շենքի կառուցման ընթացքում շինարարները կիրառել են մոդուլային մեթոդ, որը նրանց հնարավորություն է տվել օրական 3 հարկ կառուցել: Այդ մոտեցումն օգտագործվում է նաև ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, սակայն ճարտարապետների շրջանում այն ընդունված չէ պատրաստի շինությունների արտաքին տեսքի պարզունակության պատճառով:
Հայտնի է, որ Mini Sky City կոչվող երկնաքերի համար 2736 մոդուլների պատրաստման համար շինարարությունից առաջ ավելի քան 4 ամիս է պահանջվել:
Mini Sky City-ի բնակելի և գրասենյակային շենքերի առաջին վաճառքները կսկսվեն արդեն մայիսին:
https://youtu.be/Fm3e2tBj8cw








































