Իրաքի զորքերը ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) մոտ 100 գրոհայինի են ոչնչացրել երկրի 3 նահանգներում մի քանի շրջայցի ընթացքում բանակային ավիացիային աջակցության ժամանակ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Իրաքի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը:
«Իրաքի անվտանգության ուժերը իրաքյան ռազմաօդային ուժերի ինքնաթիռների աջակցությամբ առնվազն 94 ծայրահեղականի են ոչնչացրել ԴԱԻՇ-ի խմբից երկրի 3 նահանգներում՝ Անբարում, Սալահ-էդ-Դինում և Բաղդադում մի քանի հատուկ գործողության արդյունքում»,- նշվում է կոմյունիկեում:
Ռազմական գերատեսչության տեղեկությամբ՝ ԴԱԻՇ-ի ավելի քան 60 գրոհային սպանվել են մայրաքաղաքային Բաղդադ նահանգում: Գործողության ընթացքում «վնասազերծվել է հարյուրից ավելի ռադիոկառավարվող պայթուցիկ սարք, մայրաքաղաքի արվարձաններում ականազերծվել է մոտ 20 տուն»,- նշում է նախարարությունը:
Բացի դրանից՝ Անբար նահանգում կառավարական ուժերը ոչնչացրել են 30 ահաբեկչի:










































