Եվրախորհրդարանի «Եվրոպական ազատ դաշինք» կուսակցությունը կոչ է արել ՄԱԿ-ի երկրներին՝ ճանաչել ԼՂՀ-ն։ Հայտարարությունն ընդունվել է ապրիլի 16-18-ը գերմանական Բաութցեն քաղաքում անցկացված ամենամյա վեհաժողովի արդյունքներով։ Այս մասին հայտնում է «Նովոստի Արմենիան»։
EFA-ն կոչ է անում ՄԱԿ-ի երկրներին՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն՝ ժողովրդավարության, արդարության ու խաղաղության ազատության սկզբունքներին համապատասխան։ Լեռնային Ղարաբաղի հարցն առանցքային կարևորություն ունի EFA ընտանիքի համար։ Մենք ոչ միայն ցանկանում ենք աջակցություն հայտնել պետության ներսում ինքնորոշման իրավունքին, այլև աջակցել նոր պետություններին, որոնք առաջանում են ինքնորոշման արդյունքում»,- ասվում է հայտարարությունում։
EFA-ն միավորում է 17 պետությոնների մոտ 40 ազգային և տարածաշրջանային կուսակցություններ։ Եվրախորհրդարանում այն ներկայացված է 12 պատգամավորով։