Արքայազն Հարրին հաստատում է սրտակերի իր համբավը. օրերս Եղիսաբեթ II-ի կրտսեր թոռանը նկատել են ամերիկացի երգչուհի և մոդել, Pussycat Dolls-ի նախկին մենակատար Էշլի Ռոբերթսի հետ սիրաբանելիս, փոխանցում է wday.ru-ն:
Արքայազն Հարրին և Էշլի Ռոբերթսը միասին զվարճացել են Bodos Schloss բարում երեկույթի ժամանակ: 28-ամյա արքայազնին և 31-ամյա եչգչուհուն ընկերակցել են Հարրիի զարմուհի արքայադուստր Բեատրիսը և բրիտանացի աստղեր Հյուգո Թեյլորն ու Սփենսեր Մեթթյուսը:
«Հարրին շատ լավ ժամանակ է անցկացրել ընկերների հետ: Նա խմել է և սիրաբանել, հատկապես՝ Էշլի Ռոբերթսի հետ: Ամեն դեպքում, նրանց միջև ոչինչ չի եղել. ժամանակի մեծ մասն արքայազնն անցկացրել է ընկերների և Բեատրիսի հետ՝ ակումբի VIP-գոտում»,- հայտնել է The ShowbizSpy օնլայն-պարբերականի աղբյուրը:








































