Հոլիվուդի Փառքի ծառուղում Էլիզաբեթ Թեյլորի աստղի կողքին կդրվի նրա ամուսնու՝ դերասան Ռիչարդ Բերթոնի աստղը, հայտնում է rosbalt.ru-ն:
Աստղի ավելացման արարողությունը տեղի կունենա 2013-ի մարտի 1-ին, փոխանցում է «Կինոաֆիշան»: Միջոցառումը նաև նվիրված կլինի «Կլեոպատրա» ֆիլմի էկրան բարձրանալու 50-ամյակին, որում Թեյլորն ու Բերթոնը եղել են գլավոր դերերում: Ֆիլմը թողարկվել է 1963-ի ամռանը:
Թեյլորն ու Բերթոնը երկու անգամ ամուսնացած են եղել՝ 1964-1974 և 1975-1976 թթ.:
Ռիչարդ Բերթոնը մահացել է 1984-ի օգոստոսին, Էլիզաբեթ Թեյլորը՝ 2011-ի մարտին:











































