Չնայած «Ֆորմուլա 1»-ի 2012 թվականի մրցաշրջանը շատ գրավիչ ստացվեց, մրցաշարի հեռուստալսարանը նվազել է: Ընդհանուր առմամբ այն ունեցել է 502 մլն հեռուստադիտող, ինչը 13 մլն-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:
Նշվում է, որ նման անկումը կախված է Չինաստանում հեռուստալսարանի նվազման հետ, քանի որ մի քանի գրան պրիների ժամեր համընկնել են չինական հայտնի սպորտային միջոցառումների ժամերի հետ:
Նշենք, որ վիճակագիրները հեռուստադիտող են համարում այն մարդուն, ով մրցաշրջանի ընթացքում գոնե 15 րոպե հետևել է այս սպորտաձևին: