Saturday, 04 05 2024
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում

ՀԱԿ-ը` հաստիքային ընդդիմության նախաշեմին

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երեկ խորհրդարանում հանդես եկավ հայտարարությամբ: Եվ փոխանակ ասելու, թե ինչ է ՀԱԿ-ը նախապատրաստվում անել Հայաստանում իշխանափոխության և ավազակապետության կազմաքանդմանը հասնելու համար, որը հռչակել է իր գլխավոր նպատակ, Զուրաբյանը կրկնեց այն, ինչ արդեն ասում է յոթ տարուց ավելի. «Երկիրը շարունակում է խեղդվել մենաշնորհների և անհագուրդ կոռուպցիայի ճիրաններում, արտագաղթը շարունակում է աղետալի տեմպերով, ընտրությունները շարունակում են կեղծվել, քաղաքական ընդդիմախոսները, ովքեր վտանգ են ներկայացնում ռեժիմի համար, ենթարկվում են ռեպրեսիաների և բռնությունների: Կործանված է ազատ տնտեսական մրցակցությունը, չկա օրենք և արդարադատություն»:

Այս ամենը հայտնի է բոլորին, և առանց Լևոն Զուրաբյանի հայտարարությունների էլ` Հայաստանում յուրաքանչյուր ոք գիտի դրա մասին, գիտի ավելին, քան Լևոն Զուրաբյանը: Հասարակությունը Լևոն Զուրաբյանից և նրա ներկայացրած ՀԱԿ կուսակցությունից ակնկալում է բոլորովին այլ բան. ինչ անել այդ վիճակը փոխելու, այդ երևույթները վերացնելու համար: Իսկ ինչու Լևոն Զուրաբյանից և ՀԱԿ-ից, որովհետև ՀԱԿ առաջնորդը ինքն է իր ղեկավարած կուսակցությունը հռչակել միակ ընդդիմադիր կուսակցություն: Եվ դա արել է ընդամենը վերջերս մարտի 1-ին ՀԱԿ կողմից հրավիրված հանրահավաքի իր ելույթում:

http://zham.am/images/naxagahi%20nkar1.jpg

«Ընդդիմության դաշտում կրկին միայնակ մնացած Հայ ազգային կոնգրեսին ժամանակ է պետք իր հետագա գործունեության մարտավարությունը ճշգրտելու և պայքարի շարունակման քաղաքական ռեսուրսները հաշվարկելու համար… Ըստ այդմ` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ առաջիկա երկու ամիսները հագեցած են լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված զանազան հանրային ծրագրերով՝ Կոնգրեսի ղեկավարությունը որոշել է միառժամանակ, առնվազն մինչև ապրիլի 24-ը, զերծ մնալ զանգվածային միջոցառումների անցկացումից»,- իր մարտիմեկյան ելույթում ասել էր ՀԱԿ առաջնորդը:

Քանի որ ապրիլի 24-ը այլևս անցյալում է, և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները խանգարելու մտահոգությունը չի կարող պատճառ լինել ՀԱԿ կողմից զանգվածային միջոցառումներ չանցկացնելու համար, ենթադրվում էր, որ ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարը խորհրդարանական իր հայտարարության մեջ պետք է հայտներ, թե երբ է տեղի ունենալու ՀԱԿ հաջորդ հանրահավաքը, և ինչ է անելու ՀԱԿ-ը Հայաստանը ավազակապետության ճիրաններից ազատելու համար: Սակայն Զուրաբյանը բավարարվեց ընդամենը կրկնելով այն, ինչ ասել է ինքը 2008թ. սկսած, ինչ ասել են 2000թ. սկսած Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը և Արտաշես Գեղամյանը, կամ այն, ինչ ասել են Վազգեն Մանուկյանը, ՀՅԴ գործիչները և Պարույր Հայրիկյանը 1992թ. սկսած:

Ավելին` ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երևի համոզվելով, որ ավազակապետությունը կազմաքանդելը և երկրում իշխանափոխություն իրականացնելը անհնար գործ է, իրեն նվիրել է ավազակապետության առաջնորդների հայեցի դաստիարակությանը` նրանց հորդորելով հետևել Լեզվի մասին օրենքին, և եթեր չհեռարձակել ռուսերեն հաղորդումներ, և նույնիսկ ուշադիր լսել էր նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը Վլադիմիր Պոզների հետ, և այնտեղ գտել Սարգսյանի ռուսերեն լեզվի վատ տիրապետման արդյունքում թույլ տրված սխալներ: Արամ Մանուկյանը հատ առ հատ գրառել էր Սարգսյանի վրիպումները և խորհրդարանի ամբիոնից հնչեցրած իր հայտարարության մեջ նշեց, թե ռուսերենով ինչպես ավելի ճիշտ կլիներ հնչեցնել դրանք:

Ինչպես տեսնում ենք, իշխանությունը իսկապես թերագնահատում է Հայ ազգային կոնգրեսի կարողությունները և հնարավորությունները: Այս կուսակցության ներկայացուցիչները մտահոգ լինելով երկրի ներկա վիճակով` ուզում են տեսնել ավելի լավ Հայաստան, ուզում են, որ երկրի նախագահը ռուսերեն իմանա այնպես, ինչպես մայրենի լեզուն, որ նրա անթերի ռուսերենը դառնա ազգային հպարտության առարկա: Իսկ դրան հասնելն այնքան էլ անհնար գործ չէ, քանի որ կան մեր երկրում լավ մասնագետներ, ովքեր կարող են օգնել նախագահին այդ հարցում: Հենց թեկուզ Արամ Մանուկյանը. ինչու նրան չվերցնել աշխատանքի նախագահական աշխատակազմում, որտեղ նա կարող է օգնել նախագահին ռուսերենի ավելի կատարյալ տիրապետման հարցում, իսկ Լևոն Զուրաբյանը կարող է իշխանություններին ասել, որ երկրում ամեն ինչ վատ է, և պետք է քայլեր ձեռնարկել այդ վատ վիճակը փոխելու համար:

Երբ ընդդիմությունը դադարում է կատարել իր գլխավոր ֆունկցիան՝ քայլեր իրականացնել իշխանությունը փոխելու ուղղությամբ, այլ զբաղված է միայն իշխանության սխալների մասին խոսելուց, ավելի լավ կլինի, եթե իշխանությունը այդ ընդդիմության համար ինչ-որ հաստիք ստեղծի, և այն կդառնա հաստիքային ընդդիմություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում