Saturday, 04 05 2024
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ

Ծառուկյանի խորհրդանշական «բեմելը»

Երեկ երկարատև ընդմիջումից հետո հրապարակային միջոցառման է մասնակցել ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը, որն Աբովյանում մասնակցել է իրեն պատկանող առևտրային կենտրոնի բացմանը: Բնականաբար, լրագրողների ուշադրության կենտրոնում Ծառուկյանը հայտնվել է, այսպես ասած, քաղաքական մոտիվներով, և նրան հարցերն ուղղվել են քաղաքականության վերաբերյալ, ավելի ճիշտ՝ քաղաքականությունից նրա հեռանալու պատմության:

Բնական է, որ լրագրողները չէին կարող բաց թողնել առիթը և հարցեր չուղղել փետրվարին քաղաքականությունից հեռացած և դրանից հետո որևէ անգամ որևէ հրապարակային միջոցառման չմասնակցած Գագիկ Ծառուկյանին: Սակայն Ծառուկյանը որևէ հարցի չի պատասխանել` ասելով, որ ամբողջ պատմության մեղավորը «լուն դավա» սարքող լրագրողներն են եղել, և հորդորելով նմանօրինակ հարցերը ուղղել քաղաքականության մեջ գտնվող կարկառուն գործիչներին:

Իհարկե, ակնհայտ է Ծառուկյանի որոշակի նեղացածությունը և նախևառաջ ոչ այնքան լրագրողներից, ինչքան հենց «կարկառուն գործիչներից»: Թե հատկապես ում է նա այդպիսին համարում` դժվար է ասել, սակայն պարզ է, որ, այսպես ասած, թեկնածուները շատ են: Վերջին հաշվով, Գագիկ Ծառուկյան քաղաքական գործոնը յուրովի օգտագործում էին բոլորը` սկսած ԲՀԿ-ի, այսպես ասած, կուսակցական բարձրագույն շերտերից, վերջացրած տարբեր քաղաքական դեմքերով՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Հովիկ Աբրահամյան, Սերժ Սարգսյան: Գագիկ Ծառուկյան քաղաքական գործոնը օգտագործում էին բոլորը, և դժվար է ասել, թե այսօր հատկապես ումից է առավել նեղսրտած և ում է առավել հեգնում ԲՀԿ նախկին առաջնորդը՝ ԲՀԿ-ն ընդդիմություն հռչակած իր նախկին կուսակիցների՞ն, թե՞ ոչ իշխանական բևեռի իր նախկին գործընկերներին, կամ Ռոբերտ Քոչարյանին, Հովիկ Աբրահամյանին, որը հրապարակավ հայտարարում էր խնամի Ծառուկյանին «բամփելու» անհրաժեշտության մասին:

Խոշոր հաշվով, Գագիկ Ծառուկյանը կամա, թե ակամա հեգնում է հայաստանյան ողջ քաղաքական պալիտրային և իրեն հեռացրած Սերժ Սարգսյանին, Սերժ Սարգսյանի այդ քայլն, ըստ էության, ընդունած իր նախկին «դաշնակիցներին» և նաև այս ամենի հանդիսատես ու սպառող դարձած հասարակությանը: Եվ շատ խորհրդանշական է իհարկե, որ այս ամենը տեղի է ունենում 100-րդ տարելիցի միջոցառումներից, այսպես ասած, անմիջապես հետո, այսինքն` գալիս է պոչից: Սա մի յուրօրինակ վերադարձ է այն տխուր և գորշ իրականություն, որը մի պահ կարծեք թե ցրվել էր, ըստ էության, տխուր մի առիթով, սակայն վերապրումի գաղափարի շնչով պարուրված մի շարք միջոցառումների շնորհիվ:

Այս ամենն, ըստ էության, խորհրդանշում է այն, թե որտեղից ենք և ուր ենք վերադառնում, ինչ քաղաքական որակների և ավանդույթների կրող ենք, ինչ միջավայր ենք ձևավորել, և այս օրերին մեր բարձրաձայնած կարգախոսային հավակնություններն ինչքանով են, ըստ էության, ադեկվատ մեր իրական կենսակերպին, այն իրականությանը, որից մի պահ դուրս էինք եկել և ուր կարծեք թե աստիճանաբար վերադառնում ենք: Եվ այս տեսանկյունից, փոքր-ինչ փոխելով հայտնի ասույթը, կարող ենք արձանագրել, որ «Գագիկ Ծառուկյանի շուրթերով բարբառում է ճշմարտությունը», այն էլ` դառը ճշմարտությունը:

Այս առումով, փետրվարյան իրադարձություններից հետո Ծառուկյանի առաջին հրապարակային «բեմելու» փոքր դրվագը, ըստ էության, խորհրդանշական ահազանգ է, որ ապրիլից հետո Հայաստանը ոչ թե մայիս է մուտք գործում, այլ ըստ էության վերադառնում է փետրվար: Եվ ապրիլյան հուզառատ և մեծ հաշվով գոտեպնդիչ իրադարձությունների ֆոնին այս իրողությունը առավել ցավալի ու ափսոսալի է, քան այն, որ որևէ երկիր դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում