Sunday, 07 06 2026
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Բաղրամյան 26-ի գինը

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն այսօր անդրադարձել է 2004 թվականի ապրիլի 12-ի հայտնի իրադարձություններին, ու այդ համատեքստում հիշատակել մարտի 1-ի մասին: Հիշատակելով էլ, Վիկտոր Դալլաքյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը միակ գործիչն էր, որին բացարձակապես ձեռնտու չէր մարտի 1-ը:

Դալլաքյանը փորձել է վերլուծելով իրավիճակը հիմնավորել իր խոսքը, ասելով, թե Ռոբերտ Քոչարյանին պետք էր խոցելի իրավահաջորդ ունենալ, Լևոն Տեր-Պետրոսյանին պետք էր կասկածի տակ դնել Սերժ Սարգսյանին, իսկ Սերժ Սարգսյանի խնդիրն այդ ժամանակ լեգիտիմ նախագահ դառնալն էր: Դրանից էլ Դալլաքյանը բխեցնում է, որ նրան ձեռնտու չէր մարտի 1-ը: Թվում է, թե կուռ վերլուծություն է: Բայց դա թերևս միայն առաջին հայացքից, որովհետև բավական է հարց տալ, թե առանց մարտի 1-ի արդյո՞ք նախագահ կդառնար Սերժ Սարգսյանը, ու իրավիճակը մեղմ ասած դառնում է շատ բազմիմաստ: Եթե չլիներ մարտի 1-ը, արդյո՞ք Սերժ Սարգսյանը կկարողանար դառնալ նախագահ:

Եթե չլիներ մարտի 1-ը, եթե շարունակվեին համաժողովրդական հանրահավաքները և ուժ չկիրառվեր խաղաղ ցուցարարների նկատմամբ, այդ դեպքում ի՞նչ մթնոլորտ կլիներ երկրում: Այդ մթնոլորտում ի՞նչ որոշում կկայացներ սահմանադրական դատարանը: Եթե հանկարծ որոշվեր, որ առաջին փուլի հայտարարված 52 տոկոսը իրական չէ և երկրորդ փուլ նշանակվեր, ի՞նչ բարոյահոգեբանական վիճակում կհայտնվեր իշխանական ամբողջ համակարգը: Այդ դեպքում ինչպիսի՞ ավարտ կունենար երկրորդ փուլը: Դրանք հարցեր են, որոնց պատասխաններն իհարկե ոչ միարժեք, բայց գլխավորապես Սերժ Սարգսյանի օգտին չեն: Ակնհայտ փաստ է, որ 2008 թվականի շատ գրագետ քաղաքական նախընտրական արշավի, և հետընտրական գրագետ մարտավարության շնորհիվ Լևոն Տեր-Պետրոսյանը ստեղծել էր այնպիսի իրավիճակ, որում իշխանությանն այլ բան չէր մնում սեփական ծրագրերը իրականացնելու համար, քան ուժի կիրառումը:

Հետևաբար, Սերժ Սարգսյանին մարտի 1-ը տվյալ պահին ձեռնտու էր այնքան, որքան նրան ձեռնտու էր նախագահ դառնալը: Եթե նրան պետք էր նախագահ դառնալ, կամ եթե նա նույնիսկ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով հարկադրված էր նախագահ դառնալ, ուրեմն նրան պետք էր նաև մարտի 1-ի գնալ: Մարտի 1-ի մասով հասկանալի է այդ ժամանակ նախագահ, Սահմանադրության երաշխավոր և բանակի Գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի պատասխանատվությունը: Բայց, պետք չէ մոռացության տալ այդ ժամանակահատվածի հայաստանյան իրողությունները: Իսկ ինչպիսի՞ն էին դրանք: Պետք չէ մոռանալ, որ 2008 թվականի մարտի 1-ից առաջ եղել էր 2007 թվականի մայիսի 12, որտեղ Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ն տարել էր բացարձակ հաղթանակ և ստանձնել խորհրդարանի բացարձակ մեծամասնությունը:

Իսկ դրանից առաջ էլ եղել է 2005 թվականի սահմանադրական հանրաքվեն, որտեղ Հայաստանի Սահմանադրությունը վերափոխվել էր և Ազգային Ժողովն ու վարչապետը ստացել էին լրացուցիչ լիազորություններ, այսինքն իշխանություն: Հետևաբար, 2008 թվականի մարտին Հայաստանում իշխանություննայնքան էլ միանձնյա չէր պատկանում Ռոբերտ Քոչարյանին: Եթե այդ իշխանությունը միանձնյա Քոչարյանին պատկաներ, ապա կասկած չկա, որ Քոչարյանը 2007 թվականի մայիսին կկարողանար ավելի մեծ ձայն ապահովել իր ստեղծած ԲՀԿ նախագծի համար, և եթե մեծամասնություն էլ չկարողանար ապահովել Գագիկ Ծառուկյանի համար, ապա գոնե կաներ այնպես, որ Սերժ Սարգսյանը խորհրդարանում չունենար բացարձակ մեծամասնություն և իրական մեծամասնություն լինեին ասենք ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, եթե ոչ դե յուրե գործակցությամբ, ապա գոնե պոտենցիալով: Իսկ դրանից հետո էլ Քոչարյանը կլուծեր իր վարչապետության հարցը:

Ավելին, այդ պարագայում նույնիսկ կարող էր ստացվել այնպես, որ Քոչարյանի դրածո նախագահը ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ ասենք Վարդան Օսկանյանը կլիներ, ով 2006 թվականի վերջում հանկարծ սկսեց ներքաղաքական խնդիրների վերաբերյալ բավական բարենորոգչական ելույթներ ունենալ: Բայց դա շատ կարճ տևեց և ըստ երևույթին Սերժ Սարգսյանը Քոչարյանի առաջ դրեց որոշակի պահանջներ, այդ թվում իրենից բացի այլ թեկնածուի ուղղությամբ չմտածելու մասով: Եվ պատահական չէ, որ մայիսի 12-ին խորհրդարանի ընտրության հաղթանակից հետո Ռոբերտ Քոչարյանը ինքը գնաց Սերժ Սարգսյանի դուռը` ՀՀԿ գրասենյակ, որ շնորհավորի հաղթանակը: Մինչդեռ դա Քոչարյանի համար չլսված խոնարհում էր: Այդպիսով, կարծես թե ակնհայտ է, որ 2008 թվականի մարտին Հայաստանում իշխանության միանձնյա տերը Քոչարյանը չէր, հետևաբար մարտի 1-ի իրադարձություններում կա նաև իշխանության մյուս կրողի` խորհրդարանական մեծամասնության ղեկավար` վարչապետ Սերժ Սարգսյանի դերակատարման հարցը: Առավել ևս, որ այդ հարցը մինչ այժմ չի ստացել հստակ պատասխան:

Սերժ Սարգսյանը չի պարզաբանել, թե ինքը, որպես վարչապետ, որպես խորհրդարանական բացարձակ մեծամասնություն կազմող ուժի ղեկավար, ինչ մասնակցություն է ունեցել մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում իշխանության գործողությունների մշակմանը, ինչին է դեմ եղել, ինչին կողմ, արդյոք ինչ ազդեցություն է նա ունեցել իշխանական այն շտաբում, որտեղից ղեկավարվել է ուժային օպերացիան: Ահա այդ ամենի պարագայում ոչ միայն, մեղմ ասած, վիճելի է Սերժ Սարգսյանի համար մարտի 1-ի ձեռնտու չլինելու հանգամանքը, այլ նույնիսկ բաց է մնում այդ օրը նրա «նախաձեռնողականության» հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում