Monday, 22 06 2026
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս

Արևմուտքն առաջիկա նախագահական ընտրություններից հետո ցանկանում է տեսնել անկայուն Իրան. ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը, հանդես գալով Իրանի համալսարանում, հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններից հետո Արևմուտքի երկրները ցանկանում են տեսնել անկայուն Իրան: Նա նշել է, որ այդ ընտրությունները շատ կարևոր են իրենց համար, և որ արդար ընտրությունների անցկացումը թույլ կտա Իրանին ավելի ուժեղ և անվտանգ լինել, քան նախկինում:

Նախագահական ընտրություններն Իրանում նշանակված են 2013 թ. հունիսի 14-ին: Ընտրվելու է Մահմուդ Ահմադինեժադի իրավահաջորդը, քանի որ ներկայիս նախագահն, ըստ երկրի Սահմանադրության, երրորդ անգամ վերընտրվելու իրավունք չունի:

Մեհմանպարաստն անդրադարձել է նաև Իրանի միջուկային ծրագրին` նշելով, որ «5 +1» խումբը, որի հետ Իրանը բանակցություններ է վարում, պետք է ընդունի ժողովրդի «միջուկային իրավունքը»: «Եթե մեր իրավունքներն ընդունվեն, ապա բոլոր հնարավոր հետևանքները կվերացվեն»,- ասել է նա` ավելացնելով, որ ընդհանուր համաձայնության ձեռք բերումը կողմերին կօգնի լուծել այդ խնդիրը: Նա նշել է, որ իրենք պատրաստ են բանակցությունների, սակայն իրենց բոլոր պահանջները պետք է ընդունվեն հստակ և թափանցիկ բանակցությունների շրջանակներում:

Մեհմանպարաստի խոսքերով՝ համաշխարհային տերությունները պահանջել են Իրանից փակել Ֆորդոյում գտնվող գործարանը, որպեսզի դադարեցվի ուրանի հարստացումը` խոստանալով դրա փոխարեն մեղմացնել Իրանի ոսկու գործողությունների նկատմամբ պատժամիջոցները: Նա նշել է, որ դրանով տերությունները ցանկանում են «ժողովրդի իրավունքը փոխարինել ոսկու առևտրով», ինչն իրենց համար անընդունելի էր:

ԱՄՆ-ը, մի շարք արևմտյան տերություններ և Իսրայելը Իրանին կասկածում են խաղաղ միջուկային ծրագրի քողի ներքո միջուկային զենքի մշակման մեջ: Թեհրանը հայտարարել է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես ուղղված է երկրի էներգետիկ կարիքները հոգալուն:

Միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) 2003 թ. ի վեր ԱԷՄԳ-ի հետ փորձում է հասնել Իրանի կողմից ուրանի հարստացման դադարեցմանը, որը կարող է վտանգ ներկայացնել միջուկային չտարածման ռեժիմի համար:

«Վեցնյակի» հետ Իրանի բանակցությունները տեղի կունենան Ալմաթիում՝ փետրվարի 26-ին: 2012 թ. Իրանի ու «վեցնյակի» ներկայացուցիչները 3 հանդիպում են ունեցել. ապրիլի 14-ին՝ Ստամբուլում, մայիսի 23-24-ը՝ Բաղդադում և հունիսի 18-19-ը՝ Մոսկվայում: Բոլոր երեք հանդիպումներն էլ ավարտվել են առանց որևէ բեկումնային որոշման: Դրանից առաջ ավելի քան մեկ տարի բանակցություններ չէին ընթացել:

Խոսելով տարածաշրջանային վերջին իրադարձություններից՝ Մեհմանպարաստը կրկին վերահաստատել է Իրանի աջակցությունը Սիրիային` նշելով, որ նոր կառավարությունը, երբ Ասադը կլքի պաշտոնը, պետք է ընտրվի ժողովրդավարական ընտրությունների արդյունքում: Նա նշել է, որ ճգնաժամից դուրս գալու միակ ուղին դիվանագետների միջոցով բանակցություններ վարելն է և ազատ ընտրությունների անցկացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում