«Ազատություն» ռադիոկայանը հղում անելով Hurriyet Daily News պարբերականին հաղորդում է, որ ԱՄՆ-ի նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերրին Թուրքիա կայցելի մարտի 1-ին:
ԱՄՆ-ի պետքարտուղարը տարածաշրջանային այց է կատարելու` Թուրքիայից բացի այցելելով նաև Իսրայել, Իտալիա և Եգիպտոս:
Ավելի վաղ` փետրվարի սկզբին, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ասել էր, թե ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում հաստատված Ջոն Քերրին իր առաջին այցելություններից մեկը կատարելու է Թուրքիա: Այս մասին Քերրին ասել էր Դավութօղլու հետ ունեցած հեռախոսազրույցում։







































