ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն իր այսօրվա հայտարարությունը նվիրեց ապրիլի 24-ի` Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան:
Նա կոչ արեց ՀՀ ԱԺ կողմից ուղերձ հղել Հայոց ցեղասպանությունը դեռևս չճանաչած երկրների խորհրդարաններին: Բացի այդ, նա ասաց, որ հայկական խորհրդարանն էլ պիտի ճանաչի մյուսների, օրինակ` ասորիների ցեղասպանությունը:
ՀՅԴ-ական Արա Նռանյանն էլ անդրադարձավ Չեռնոբիլի աղետին, քանի որ ապրիլի 26-ին լրանում է այդ աղետի 25-րդ տարելիցը: Նա կոչ արեց Չեռնոբիլյան աղետից տուժած հայերի նկատմամբ ուշադրություն դրսևորել:









































