Նշանակվել են Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչի՝ փետրվարի 20-ին կայանալիք խաղերի մրցավարները: Երկու խաղերն էլ կսպասարկեն շոտլանդական մրցավարական անձնակազմերը:
«Գալաթասարայ» – «Շալկե» հանդիպումը կվարի 34-ամյա մրցավար Ուիլյամ Կոլամը:
41-ամյա Քրեյգ Թոմփսոնը կլինի «Միլան» – «Բարսելոնա» հանդիպման գլխավոր մրցավարը:








































