Միքայել Նալբանդյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 9/1, 9/2, 9/3 ընտրատեղամասերի շրջակայքում Սերժ Սարգսյանի շտաբի ներկայացուցիչները ընտրատեղամաս մտնելուց առաջ ցուցակագրում են ընտրողներին: Վերջիններիս բերում են երթուղային տաքսիներով և մեքենաներով, որոնք մոտենում են դպրոցի բակի հետնամասից:
ՀՀԿ ներկայացուցիչները մեր թղթակցի հետ զրույցում ասել են, թե ովքեր են գալիս, ովքեր են գնում, իսկ մեքենաների առնչությամբ հայտարարել են՝ իրենք մասնակցություն են ապահովում: Երբ մեր թղթակիցը լուսանկարել է ցուցակներով մեքենայի մեջ նստած կանանց, նրանք ավտոմեքենայով հեռացել են: Դպրոցի բակում կան մի քանի տղամարդիկ, որոնք ուղղորդում են ընտրողներին:











































