Կոտայքի մարզի Նիկոլայ Ծառուկյանի անվան դպրոցի տնօրենը Սերժ Սարգսյանի վստահված անձն է: Թիվ 28/26 ընտրատեղամասում կա միայն մեկ վստահված անձ, այն էլ՝ դպրոցի տնօրենը, որը Սերժ Սարգսյանի վստահված անձն է: Մեր այն հարցին, թե դեմ չէ՞ Սերժ Սարգսյանի վստահված անձը լինելուն, քանի որ որոշում էր կայացվել, որ ԲՀԿ-ն ոչ ոքի չէր սատարելու, տնօրենը պատասխանեց. «Դա իմ անձնական որոշումն է: Գագիկ Ծառուկյանը միայն մեր դպրոցին շատ օգնում է»:
Ընտրատեղամասում ամեն ինչ հանդարտ է, խախտումներ և ընտրակեղծիքներ չեն արձանագրվել, միայն նկատվում է ընտրողների բարձր մասնակցություն:
Դպրոցի հարևանությամբ գտնվող թիվ 28/28 ընտրատեղամասում Ռոզա Ծառուկյանի անվան մանկապարտեզում պետք է քվեարկեր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, սակայն ոչ նա, ոչ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը այս պահի դրությամբ քվեարկության չեն եկել:








































