Sunday, 21 06 2026
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ

Տեր-Պետրոսյանն առանձնացավ Քոչարյանից ու Ծառուկյանից

Այսօր տեղի ունեցող նախագահի ընտրությանը Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի չմասնակցության ֆոնին հետաքրքրական էր Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը: Ռոբերտ Քոչարյանն ու Ծառուկյանը, պատճառաբանելով հանրապետությունից բացակայությունը, չեն մասնակցել քվեարկությանը, իսկ Տեր-Պետրոսյանը եկել է, քվեարկել, նաև, իհարկե, իրեն հատուկ ձևով հեգնել առաջադրված մյուս թեկնածուներին:

Մի կողմից՝ սա զուտ անհատական որոշման, միգուցե նաև մշակույթի դրսևորում է. չնայած քաղաքական լուրջ տարաձայնություններին, չնայած իշխանության հանդեպ վերաբերմունքին և ընտրությանը չմասնակցելուն, նաև ընտրական գործընթացը ֆարս որակելու քաղաքական դիրքորոշմանը՝ առաջին նախագահն, այդուհանդերձ, գնում և քվեարկում է՝ կատարելով իր քաղաքացիական պարտքը: Մյուս կողմից, իհարկե, դա հարց է առաջացնում, թե այդ դեպքում ինչու է նրա առաջնորդած քաղաքական ուժը ֆարս որակում ներկայիս ընտրությունները: Եթե ֆարս է, ապա ինչո՞ւ է քվեարկելով մասնակցել ֆարսին:

Այսինքն՝ կամ Տեր-Պետրոսյանը մասնակցել է ֆարսին, կամ ֆարս որակելով՝ ՀԱԿ-ը ուղղակի ապակողմնորոշել է հասարակությանը, կամ էլ Տեր-Պետրոսյանը պարզապես մասնակցել է քվեաթերթիկն անվավեր դարձնելու մարտավարությանը, ինչը իր համակիրներին անուղղակիորեն հուշում էր ՀԱԿ-ը:

Բոլոր դեպքերում՝ դա, իհարկե, անհատական որոշման խնդիր է: Սակայն սրան զուգահեռ՝ կա նաև բավական հետաքրքրական քաղաքական մի շերտ, երբ Տեր-Պետրոսյանի քայլում կարող են լինել բավականին նուրբ քաղաքական ակնարկներ՝ հենց Քոչարյանի ու Ծառուկյանի չմասնակցելու կոնտեքստում:

Բանն այն է, որ ՀԱԿ առաջնորդը փաստորեն այլ վարք է դրսևորում, առանձնանում է իր չգրված դաշնակիցներ Ծառուկյանի և Քոչարյանի գործողություններից: Վերջին մեկ տարվա ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը գրեթե համաչափ քայլում էր թե Ծառուկյանի, թե նաև անուղղակիորեն՝ Ռոբերտ Քոչարյանի հետ քաղաքականության մեջ նրա դեսպան Վարդան Օսկանյանի միջոցով: Նրանք համատեղ սրճում էին, համատեղ քննարկում ՀԱԿ-ի գծին ներքին հավատարմության կամ դավաճանության հարցերը, համատեղ ակցիաներ անում Ազգային ժողովում և այլն:

Եվ հանկարծ, Քոչարյանի ու Ծառուկյանի բոյկոտին զուգահեռ, Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցում է քվեարկությանը: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ այս երեք ուժերի ջրերն այլևս միևնույն հունով չէ, որ հոսում են: Կամ Տեր-Պետրոսյանն է նման ակնարկ անում՝ երևի որևէ բանից դժգոհ լինելով: Միգուցե նրա դժգոհությունն են հարուցել ԲՀԿ-ի հավանական կոալիցիոն նկրտումները:

Համենայնդեպս, հետաքրքրական է մեկ այլ բան: Լրագրողները քվեարկության օրը ԲՀԿ-ի հետ կրկին կոալիցիա կազմելու մասին հարցեր էին ուղղել և՛ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որը նաև իշխանական թեկնածուի շտաբի պետն է, և՛ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Երկուսն էլ պատասխանել էին, որ ոչինչ բացառված չէ և պետք է սպասել ընտրությունների ավարտին:

Լևոն Տեր-Պետրոսյանը միգուցե կասկածում է Քոչարյանին ու Ծառուկյանին Սերժ Սարգսյանի հետ որևէ սեպարատ համաձայնության հարցում և նրանց փորձում է ակնարկել, որ ամենևին չի կաշկանդվում միայնակ խաղալուց, առավել ևս, որ նա ՀԱԿ-ը փորձում է դաշինքից վերածել կուսակցության հենց առավել անկաշկանդ լինելու համար:

Բոլոր դեպքերում Տեր-Պետրոսյանի քվեարկությունը՝ անկախ բովանդակությունից, իսկապես հետաքրքիր է, պարզապես այդ քվեարկության արդյունքները կերևան շատ ավելի ուշ և երևի թե կլինեն իրականությանը շատ ավելի մոտ, քան այն ամենը, ինչ կհայտարարվի փետրվարի 19-ի առավոտյան:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում